Հետևեք մեզ։

Մահացել է վիրահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը

00:08, 21 նոյեմբեր 2024
Մահացել է վիրահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է վիրահայ անվանի գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի մահվան մասին:

«Գեղանկարչի  ստեղծագործությունները ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլ երկրներում։

 

2005թ․-ից Միկոյանցի մի շարք անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում։ Նրա գործերն ընդգրկված են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հայաստանի և բազմաթիվ այլ երկրների տարբեր մասնավոր հավաքածուներում։

 

2011թ. ՀՀ Սփյուռքի նախարարությունը նկարչին պարգևատրել է «Արշիլ Գորկի» մեդալով`  կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության արվեստը տարածելու և Սփյուռքում հայկական արվեստը ճանաչելի դարձնելու գործում ներդրում ունենալու համար:

 

Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Թենգիզ Միկոյանցի ընտանիքին, հարազատներին, վրաց ու հայ արվեստագիտական շրջանակներին՝ մեծ կորստի կապակցությամբ։ Վստահ եմ, որ տաղանդաշատ նկարչի և համեստ մարդու բարի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան»,-ասվում է դեսպանի ցավակցական ուղերձում:

Վերլուծական