Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի մոտ տղամարդու դի կա։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 42-ամյա Վարինդե Ֆ.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։