Հետևեք մեզ։

Գողություն՝ Երևանում. պատուհանով մտել են տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար դոլար, 8 կտոր ոսկյա զարդ

10:26, 21 նոյեմբեր 2024
Գողություն՝ Երևանում. պատուհանով մտել են տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար դոլար, 8 կտոր ոսկյա զարդ

Նոյեմբերի 15-ին բնակարանային գողության դեպք է եղել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի տներից մեկի պատուհանի ճաղավանդակները կոտրելու միջոցով մտել են տուն և կատարել խոշոր չափի գողություն: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում նույն հասցեի բնակիչ 60-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 14-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանի մետաղյա ճաղավանդակները պոկելու միջոցով մուտք են գործել իր տուն և այնտեղից գողացել 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ, կանացի պայուսակ, որի մեջ եղել է 2 ոսկյա մատանի, 50 լարի, 150 հազար դրամ, անձնագիր և Վրաստանի իր սոցքարտը:

 

Վերլուծական