Հետևեք մեզ։

Օրվա մեջ տեղս չէի գտնում. մայիսի 8` հպարտություն, ցավ, ամոթի զգացողություն, տագնապ․ Իշխան Սաղաթելյան

23:27, 08 մայիս 2023
Օրվա մեջ տեղս չէի գտնում. մայիսի 8` հպարտություն, ցավ, ամոթի զգացողություն, տագնապ․ Իշխան Սաղաթելյան

Օրվա մեջ տեղս չէի գտնում. մայիսի 8` հպարտություն, ցավ, ամոթի զգացողություն, տագնապ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

 

«Առավոտյան աղջիկս` Նարես, շատ խնդրեց, որ ներկա լինեմ իրենց դպրոցական միջոցառմանը: Մերժեցի՝  «զբաղված եմ» մշտական պատճառաբանությամբ, բայց հետո համաձայնվեցի, քանի որ այսօր նաև Նարեի ծննդյան օրն է:

 

Օրս լուսավորվեց: Եռագույնի սերունդ, որը խոստանում է պահպանել ազգային արժեքները, հպարտանալ և հաղթել մեր հերոսների ոգով:

 

Ազգային դաստիարակություն, ազգային պետություն` սա է մեր միակ ապագան:

 

Հ.Գ Շնորհակալություն Պուշկինի անվան դպրոցի կոլեկտիվին, օրվա խորհուրդն այսպիսի բարձր մակարդակով արժևորելու համար»,- գրել է Սաղաթելյանը։