Հետևեք մեզ։

Խաղաղության պայմանագրի կնքման վայրը որոշված չէ, որտեղ առաջընթացի ու համաձայնության հասնելու հնարավորություն լինի, այնտեղ կստորագրվի․ Արմեն Գրիգորյան

10:39, 09 մայիս 2023

Կիրակի բարձրագույն մակարդակով Բրյուսելում հանդիպում է լինելու, այնուհետև դա  շարունակվելու է Քիշնևում, դրան միանալու է նաև Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը։


Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։


«ՀՀ տարածքից պետք է դուրս գան, դա պարտադիր է, և Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է այդ պայմաններում, ինչ վերաբերվում է միջազային երաշխավորների ինստիտուտին, բանակցություններն ընթանում են, եթե լուծում գտնեն, առաջ կշարժվեն, այս պահին դա չկա»,-ասաց Գրիգորյանը։


Hayastan.news-ի հարցին՝ Դուք հակված եք որ ստորագրվի Արևմուտքի հարթակո՞ւմ, թե՞ Ռուսաստանի, ո՞ր քաղաքական վեկտորի հովանու ներքո կլինի այդ ամենը և Արցախի կարգավիճակի հարցում ձեր նախապայմանը որն է, Գրիգորյանը պատասխանեց․ «Արցախի հարցում պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտը և Բաքուն կքննարկեն իրավունքների և անվտանգության հարցերը։ Ինչ վերաբերվում է Խաղաղության պայմանագրի կնքմանը, դա այս պահին որևէ ձև որոշված չի, որտեղ հնարավորություն եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրվի»,-ասաց նա։