Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (16 կրթաթոշակային տեղ, որից մագիստրատուրա՝ 12, ասպիրանտուրա՝ 2, դոկտորանտուրա՝ 1, վերապատրաստում՝ 1):
Նշված կրթաթոշակային որևէ տեղի համար դիմում-հայտեր չներկայացնելու կամ թափուր մնալու պարագայում կրթաթոշակային տեղերը կվերաբաշխվեն:
ՉԺՀ բուհերում մագիստրատուրայի և դոկտորանտուրայի կրթություն ստանալու համար դիմած թեկնածուները պետք է ստանան չինարենի իմացության քննության 4-րդ մակարդակի (HSK4) վկայական՝ անգլերենով չինարեն սովորելու համար հատկացված մեկ տարում։
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները, ավարտական կուրսում սովորողները, թեկնածուական և գիտահետազոտական աշխատություններ կատարող գիտնականները, վերջին 2 տարվա ընթացքում չինարենի, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Պահանջվող փաստաթղթերի ցանկին ծանոթացեք https://escs.am/am/news/26032 կայքում։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +374 10-59-96-46; +37410-59-96-44)