Հետևեք մեզ։

Ընդլայնվում է Ֆրանսիայի առաջատար կենտրոնների հետ համագործակցության օրակարգը

20:47, 29 նոյեմբեր 2024
Ընդլայնվում է Ֆրանսիայի առաջատար կենտրոնների հետ համագործակցության օրակարգը
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը գործընկեր կառույցների ղեկավարների հետ այցելել է ԻՆԱԼԿՈ հիմնադրամ և Ֆրանսիայի Ազգային արխիվ, ուր տնօրենների հետ քննարկել է համատեղ գիտահետազոտական աշատանքների, կրթության և գրավոր ժառանգության պահպանման ոլորտներում առաջիկա ծրագրերը:
 
 
Մատենադարանի տնօրենն առաջարկել է համատեղ ջանքերով մեծացնել արտաքին մասնագիտական ներուժի ընդգրկումը հայագիտական-միջնադարագիտական հետազոտություններում: Տնօրենը ներկայացրել է Միջազգային հայագիտական կոնգրեսի արդյունքները և հրավիրել Ֆրանսիայի ազգային արխիվի տնօրենին ու վերականգնող մասնագետներին մասնակցելու 2025-ին Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքերը» միջազգային սեմինարին:
 
Կազմակերպվել է այց արխիվի պահոցներ:

Վերլուծական