Նախօրեին մեկնարկած «Քեզ համար, Հայաստան» 27-րդ հեռուստամարաթոնի շրջանակներում հավաքագրվել է 13 մլն 635 հազար դոլար։
Այս մասին հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը:
«Համայն հայությունը՝ հանուն ամուր պետության՝ 13. 635. 000 դոլար, ինչը հիմնադրամի վստահության ցուցանիշն է»,- գրել է Արշամյանը: