Հետևեք մեզ։

Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել զինծառայության համար պիտանիության չափորոշիչներում

23:59, 29 նոյեմբեր 2024
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել զինծառայության համար պիտանիության չափորոշիչներում

Կառավարությունը նախատեսում է հստակեցնել զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հարթակում։

 

Նախագծի հիմնական նպատակն է հստակեցնել այն հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են ստանալ տարկետում, նվազեցնել բուժման նպատակով տարկետումներ ստացած քաղաքացիների թիվը, խթանելով բուժման գործընթացը, հստակեցնել զորամասերում ծառայության ընթացքում հակացուցված պայմանները՝ հաշվի առնելով հիվանդության աստիճանը։

 

Նախագծի համաձայն՝ հստակեցվում են զորակոչիկների առողջական վիճակի ուսումնասիրության կարգերն ու չափանիշները, ներառվում են նոր ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում հնարավոր է ծառայության որոշակի սահմանափակումներով անցկացնել, արդիականացվում են զինվորական ծառայության ընթացքում հակացուցված ֆիզիկական վարժությունների և պայմանների ցանկը։