Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր ռազմական շքերթ է անցկացվել ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին ԱՊՀ 7 երկրների ղեկավարներ՝ Հայաստանի վարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի նախագահները։
Վլադիմիր Պուտինը` օտարերկրյա հյուրերի հետ, Հաղթանակի շքերթից հետո ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին։ Այդ ընթացքում Պուտինն ու Փաշինյանը զրուցել են։
Մանրամասները` տեսանյութում.