Հետևեք մեզ։

Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել և ծեծել են. կասկածյալներից մեկը հայ լեգենդար ֆուտբոլիստներից մեկի որդի է

11:10, 04 դեկտեմբեր 2024
Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել և ծեծել են. կասկածյալներից մեկը հայ լեգենդար ֆուտբոլիստներից մեկի որդի է

Նոյեմբերի 25-ին, ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։20-ի սահմաններում «Ինտոքսիկացիա, բռնաբարություն հարցականով» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Յ․ Տ․-ն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը նա հայտնել է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցի 37/9 հասցեում գործող «Տոսկանա» հյուրանոցում իր ծանոթի ընկերը, օգտվելով իր անօգնական վիճակից և ալկոհոլի տակ գտնվելու հանգամանքից, իր հետ ունեցել է սեռական հարաբերություն, իսկ իր ծանոթը իրեն ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրանք Երևանի բնակիչներ 37-ամյա և 30-ամյա տղամարդիկ են։ Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը հայ հայտնի ու լեգենդար ֆուտբոլիստներից մեկի որդին է։

 

Վերլուծական