Հետևեք մեզ։

Սյունիքի մարզում ավտոմոբիլային թունել կկառուցվի

14:34, 04 դեկտեմբեր 2024
Սյունիքի մարզում ավտոմոբիլային թունել կկառուցվի
 
Ազգային ժողովը վավերացրել է կառավարության ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև ներդրումային վարկի մասին համաձայնագիրը։
 
 
Ըստ այդմ` հիմնադրամը Սյունիքի մարզում ավտոմոբիլային թունել կառուցելու համար կտրամադրի 200 միլիոն դոլար վարկ։
 
Նախագծով նախատեսված 8,6 կմ երկարությամբ թունելը կդառնա Հյուսիս-Հարավ-ի կարևոր տարրը և ՀՀ սահմանները կկապի Վրաստանի և Իրանի հետ։
 
 
Այս ծրագրով նախատեսված շինարարությունը կիրականացվի մինչև 2031 թվականը, իսկ ընդհանուր ծրագրի ավարտը նախանշված է մինչև 2033 թվականը։

Վերլուծական