Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սփյուռքի գործերով հանձնակատար Սինանյանին հիշեցրել են Հայաստան ուղարկած ֆինանսական միջոցների մասին։ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը բղավել է Սինանյանի վրա, պահանջել իր ուղարկած փողերը հետ տալ՝ նշելով, որ ինքը Նիկոլ Փաշինյանին չի ֆինանսավորում։ «Սփյուռքից ի՞նչ եք ուզում, փո՞ղ եք ուզում, 150 միլիոն տվել ենք, ի՞նչ արեցիք, մի հատ ասեք։ Բերեք էդ փողը տվեք ինձ, ես Նիկոլին չեմ ֆինանսավորում: Սփյուռքը հավաքեց 150 միլիոն, ի՞նչ արեցիք»,-հարցրել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում․
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ