Կարծում եմ, տեղյակ եք, որ յուրաքանչյուր բուհ թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում դիմորդին դիտարկելու համար պահանջում է կամավորական գործունեություն, և ըստ իմ տեղեկությունների՝ այս պահին կամավորների թվում գերակշռում են կամավորներն ու դեռահասաները, որովհետև շատերի աշխատանքը նպատակաուղղված է բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն։
Այս մասին «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, խոսքն ուղղելով Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին։
«Շատ լավ կլինի, որ ներկայացվեն նաև ցուցանիշներ»,-առաջարկեց Շուշան Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ