Հետևեք մեզ։

Մեր իշխանության գլխավոր «ֆիշկան» անվտանգությունն է, բնական է՝ նաև ճանապարհներն են և բարեկեցությունն է․ Շիրակի մարզպետը՝ ճանապարհների նորոգման մասին (տեսանյութ)

21:46, 11 մայիս 2023

Շիրակի մարզի ճանապարհները ամբողջությամբ չեմ ասում, բայց այն հատվածները, որոնք խնդիրներ ունեն, շինարարական աշխատանքներ ընթանում են, և բոլորս էլ քաջ գիտենք, որ շինարարական աշխատանքները մեկ օրում չեն սկսում, մեկ օրում չեն ավարտվում։ Մրցութային կարգով են ընթանում պրոցեսները, և այս պահին ընթացի մեջ են։

 

Այս մասին այսօր Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ խոսելով մարզի անմխիթար ճանապարհների ու դրանց նորոգման մասին, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել։

 

-Իսկ ինչո՞ւ մինչև հիմա մրցույթ չեք իրականացրել, արդեն մայիս ամսի կեսն է, կարելի էր ավելի շուտ սկսել, որ այսքան չուշանար։

 

-Մրցույթները իրականացվել են, հաղթողները ճանաչվել են, և աշխատանքները սկսվել են։

 

-Ո՞ր հատվածում, օրինակ՝ Ազատանի, Բավրայի հատվածում սկսվե՞լ են։

 

-Ազատանի հատվածում սկսվել են աշխատանքները, Բավրայի հատվածում առաջիկայում կլինի։ 

 

-Ձեր իշխանության գլխավոր «ֆիշկան» ասֆալտն էր, բայց հիմա, փաստորեն, այդ ասֆալտն էլ չեք անում, սահմաններին անվտանգ չէ, այսօր էլի կրակոցներ եղան, վիրավորներ ունենք, Արցախի մի մասը հանձնվեց՝ մերը չէ, հիմա այդ մի ասֆալտը պիտի անեիք, դա էլ չեք անում։

 

-Մեր իշխանության գլխավոր «ֆիշկան» յուրաքանչյուր բնակչի ցանկացած խնդիրն է, հարցն է, մեր երկրի անվտանգությունն է, բնական է՝ նաև ճանապարհներն են և բարեկեցությունն է։

 

-Իսկ ինչո՞ւ չեք լուծում այդ խնդիրները։

 

-Մեկ օրում խնդիրնե՞ր են լուծվում։

 

-Բայց դուք հինգ տարի է՝ իշխանության եք։

 

-Բոլոր խնդիրները գույքագրված են և ըստ հերթականության լուծվում են։

 

Մանրամասն՝ տեսանյութում.

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ