Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, Արգիշտի Գևորգյանը, Իշխան Սաղաթելյանը և Արման Ղազարյանը տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով այցելել են Գեղարքունիքի մարզ, եղել ենք Սոթք և Կութ համայնքներում, որոնց հարակից դիրքերի ուղղությամբ վաղ առավոտից կրակում էր թշնամին:
Այս մասին հայտնում է Իշխան Սաղաթելյանը։
«Այս պահին միայն մի բան կարող եմ ասել. Հայաստանում կա մեր ժողովրդին և մեր հայրենիքը պաշտպանելու ռեսուրս:
Չնայած բանակի հետևողական կազմաքանդմանը` հայ զինվորը խիզախ է և պատրաստ է պաշտպանել մեր երկիրը:
Բանակի և զինվորի թիկունքում ամուր կանգնած է թշնամու կրակոցների տակ սեփական հողը մշակող հայ մարդը:
Իրավիճակի ամենամեծ խնդիրը պետության կողմից սեփական երկրի և ժողովրդի պաշտպանությանն ուղղված համակարգային գործողությունների բացակայությունն է»,-գրել է Սաղաթելյանը։