Հետևեք մեզ։

Քաղաքապետացուների մրցավազքը սկսված է. «Հրապարակ»

08:51, 12 մայիս 2023
Քաղաքապետացուների մրցավազքը սկսված է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընտրություններին դեռ ամիսներ կան, սակայն որոշ թեկնածուներ, հետ չմնալով Տիգրան Ավինյանից, արդեն չհայտարարված քարոզարշավ են սկսել։ Հատկապես ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, քանի որ այստեղ միասնական թեկնածուի խնդիր կա: Ընդդիմադիրները փորձում են տարբեր ֆորմատի հավաքներ անել, լայն կոնսոլիդացիա ապահովել՝ ցույց տալով, թե ով է միասնական թեկնածուն։

 

Հատկապես ակտիվ է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ եւ թեկնածու Մանե Թանդիլյանը, ով մեծ թվով հանդիպումներ է ունենում: Ակտիվացել է նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, ով շաբաթ օրը հավաք էր հրավիրել` բավականին խայտաբղետ կազմով: «Բեկում» երիտասարդական ֆորումի հավաքն ընթացել է «2018 թվական. հեղափոխությո՞ւն, թե՞ խաբեություն» խորագրով»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։