Հետևեք մեզ։

ԶՊՄԿ-ն պարտաճանաչ գումարներ է փոխանցում Աննա Հակոբյանի հիմնադրամին․ «Հրապարակ»

09:11, 12 մայիս 2023
ԶՊՄԿ-ն պարտաճանաչ գումարներ է փոխանցում Աննա Հակոբյանի հիմնադրամին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, փաստորեն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այլ նաեւ նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին է մուծվում։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն, «զուտ բարի կամքից դրդված», իր բաժեմասերի 21.9 տոկոսը փոխանցել էր կառավարությանը, որն էլ կառավարությունը սկզբում հանձնել էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, որի տնօրենների խորհրդի նախագահը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, իսկ 2022-ի դեկտեմբերին կառավարիչը փոխվեց․ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 21.9% բաժնետոմսերի կառավարումն ԱՆԻՖ-ից փոխանցեց պետական գույքի կառավարման կոմիտեին։

 

ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը խոշոր չափի՝ 27 մլն դրամ՝ շուրջ 70 հազար դոլար է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ Նշենք, որ ԶՊՄԿ-ն Հայաստանի թիվ 1 հարկատուն էր, սակայն 2023 թվականի առաջին եռամսյակում հայտնվել է երկրորդ հորիզոնականում»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։