Հետևեք մեզ։

Ամեն ինչ էլ մարդու համար է. Անդրանիկ Փիլոյանը՝ գործող իշխանության կողմից «Ազգային հերոսի» կոչում ստանալու և դրանից հետո կոռուպցիոն գործով ամբաստանյալ լինելու մասին (տեսանյութ)

17:02, 12 մայիս 2023

Ամեն ինչ էլ մարդու համար է։ Այս մասին այսօր հերթական դատական նիստից առաջ ասաց ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, պատասխանելով Hayastan.news-ի այն հարցին, թե այս իշխանության կողմից «Ազգային հերոս»-ի կոչում է ստացել և այս իշխանությունների կողմից անցնում է «բաքսիի» գործով։


Անդրանիկ Փիլոյանն ու նրա պատշպան Տիգրան Սարգսյանը հայտնեցին, որ մեղադրանքը Փիլոյանը չի ընդունում։


Դիտարկմանը, թե ո՞րն է իր գնահատականը, որ այս իշխանության կողմից նշանակված պաշտոնյա էր, հիմա էլ ամբաստանյալ կոռուպցիոն գործով, Անդրանիկ Փիլոյանն ասաց․ «Ամեն ինչի պատասխանը կտա ժամանակը»։


Անդրանիկ Փիլոյանը չի մեկնաբանում հարցը, թե արդյոք դա քաղաքական հետապնդում է Փաշինյանի կողմից իր նկատմամբ։ 

 

Հիշեցնենք, որ Փիլոյանին մեղադրանք է ներկայացված  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կաշառք ստանալը, որը կատարվել է խոշոր չափերով) /3 դրվագ/:


Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊԸ–ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:


Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:
Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:


Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԻՆ նախկին աշխատակիցներ ևս։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ