«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խնդիր է առաջացել։ Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Հայրենակիցներ, «Ֆեյսբուքը» ժամանակավորապես վերածվել է «Օդնոկլասնիկի»։ Հենց մտնում եք մեկի հաշիվ, ավտոմատ ընկերության հայտ եք ուղարկում։
Դա մենակ մեր մոտ չէ։ Աշխարհի երեսին է։ Ինչ-որ ներքին տեխնիկական խնդիր է»։