Հետևեք մեզ։

Բուլղարիայի պատմության թանգարանում Նարեկ Ղահրամանյանը զարմացել էր, որ պատով մեկ գրված էր «Մահ կամ ազատություն», Փարիզ էլ որ գնաք, մտեք պանթեոն, կտեսնեք․ դա Վրացյանի և Քաջազնունու ճաշակով չի բերվել․ Գեղամ Մանուկյան

13:30, 10 հունվար 2025
Բուլղարիայի պատմության թանգարանում Նարեկ Ղահրամանյանը զարմացել էր, որ պատով մեկ գրված էր «Մահ կամ ազատություն», Փարիզ էլ որ գնաք, մտեք պանթեոն, կտեսնեք․ դա Վրացյանի և Քաջազնունու ճաշակով չի բերվել․ Գեղամ Մանուկյան

Մեկ բան է, որ երաժշտական թույլ գիտելիքի պատճառով սխալ կատարված լինի օրհներգը, մեկ այլ բան է, որ գիտակցաբար է օրհներգը խախտվում։ Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ասում եք՝ չկա հերթականություն․ 2006 թվականին ԱԺ դահլիճում երբ բերեցին օրհներգի նախագիծը, պետք էր նաև նոտաներ, պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը դահլիճում գրել և կցել է օրհներգին։ Եթե նոտագրությունը կա, կա հերթականություն, չի կարելի այդ նոտաները խախտել»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանը արձագանքեց նաև Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Արմենուհի Ղազարյանի մեկնաբանությանը․ «Նա կարող էր ասել, որ միասին եղել ենք Բուլղարիայում խորհրդարանական պատվիրակության կազմում, գնացել ենք Պատմության թանգարան, ձեր պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը զարմացել էր, ասեց՝ պարոն Մանուկյան, պատով մեկ գրած էր՝ «Մահ կամ ազատություն»։ Բուլղարիայի ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Պետեր Լեզգոյի խոսքերն են, դա մինչ հիմա Բուլղարիայի համար սրբազան խոսքեր են։ ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգ, 1945 թվականից է «Ապրել ազատ կամ մեռնել»։ Փարիզ որ գնաք, պանթեոն մտնեք, կտեսնեք այդ «Մահ կամ ազատությունը»։ Դա Սիմոն Վրացյանի և Քաջազնունու ճաշակով չի բերվել։ Մեր հայրենիքը մեկի կողմից գրված բերված չէր, դա ժողովրդի ծոցից է դուրս եկել»,- մանրամասնեց Մանուկյանը։

Վերլուծական