Շատ դժվար պայքար է լինելու, հաղթելն էլ՝ նույնպես:
Ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․
«Այսօր տեղի կունենա Եվրատեսիլ 2023-ի եզրափակիչը: Մեր մասնակից Բրյունետը 17-րդն է: Շատ դժվար պայքար է լինելու, հաղթելն էլ՝ նույնպես:
Բայց մենք մեր գործն անենք, մեր մասնակիցն էլ իր գործը կանի:
Եվրոպայում բոլորը քվեարկում են ստորև ներկայացված կարգով:
Մեկնարկը՝ 23:00, քվեարկությունը կսկսվի կատարումներից հետո: Կարելի է քվեարկել նաև աշխարհի ցանկացած կետից պաշտոնական կայքում»,-գրել է Հարությունյանը: