Հետևեք մեզ։

Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն` անկախ Արցախի հարցից. Արման Թաթոյան

00:13, 15 մայիս 2023
Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն` անկախ Արցախի հարցից. Արման Թաթոյան

Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն` անկախ Արցախի հարցից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը:

 

«Ադրբեջանական իշխանության նպատակը մեր զգոնությունը թմրեցնելն է և կեղծ խաղաղության շղարշով ագրեսիան առաջ տանելը, հայկական ինքնության ոչնչացումը:

 

Հիմա նրանց պետական քաղաքականության հիմնարար նպատակներից են մեր հասարակության պառակտումն ու լարվածությունը խորացնելը, Հայկական սփյուռքի հետ բոլորիս թշնամացնելը:

 

Այս ամենն ապացույցներով վեր է հանված` բոլոր անհրաժեշտ հիմնավորումներով»։