Հետևեք մեզ։

86․600-ը նշանակում է, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս․ Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

16:02, 15 մայիս 2023

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումներից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ․ ընդունված Ալմաթիի հռչակագրին, Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,800 քառակուսի կմ տարածքով, Հայաստանն էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ տարածքով:

 

Hayastan.news-ն այս թեմայով զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ: Ըստ նրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ տարածքով ճանաչումը նշանակում է ճանաչում՝ Արցախը ներառյալ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը այդպիսով ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։

 

Մելքոնյանի հետ խոսել ենք նաև Ալմաթիի հռչակագրից, ինչպես նաև Հայաստանում գտնվող այն անկլավներից, որոնց նկատմամբ ևս Ադրբեջանը տարածքային նկրտումներ և հստակ պահանջներ ունի։ Մանրամասն՝ տեսանյութում

 

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ