Սորոսն ինձ հիշեցնում է Մագնետոյին: Այս մասին թվիթերում գրել է ամերիկացի միլիարդատեր, ձեռնարկատեր, Tesla, SpaceX և Twitter ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը:
Մեկնաբանությունների հատվածում լրագրող, գրող Բրայան Կրասենշտեյնը գրել է, որ «Մագնետոյի փորձառությունը որպես Հոլոքոստը վերապրածի, ձևավորեցին նրա հեռանկարը: Սորոսը, որը ևս Հոլոքոստը վերապրած է, ենթարկվում է անդադար հարձակման իր լավ մտադրությունների համար»:
Ի պատասխան այս մեկնաբանությանը՝ Մասկը գրել է. «Դուք ենթադրում եք, որ դրանք լավ մտադրություններ են: Դա այդպես չէ, նա ցանկանում է քայքայել քաղաքակրթության կառուցվածքը: Սորոսն ատում է մարդկությանը»:
Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածվեցին առ այն, որ 92-ամյա միլիարդատեր Ջորջ Սորոսը մահացել է: Ավելի ուշ վերջինս թվիթերում գրեց, որ ողջ և առողջ է: