Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն այսօր խուսափեց հստակ պատասխանել այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի կողցիմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ սահմաններով ճանաչելը նշանակո՞ւմ է, որ Արցախը ևս ճանաչվում է այդ տարածքի մի մաս։ Փոխարենը Սաֆարյանը շարունակ կրկնում էր նույն բանը, թե ինչի շուրջ են իրենք բանակցում, այն է՝ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության շուրջ։
Hayastan.news-ը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը 2019-ին Ստեփանակերտում հայտարարում էր, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ հիմա նշաձողն այնքան է իջեցրել, որ անգամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ չեն բանակցում, Սաֆարյանն ասաց․ «Մի անգամ էլ նշեմ՝ բանակցություններն ընթանում են այդ կոնցեպտի շրջանակում»։
Հարցին՝ իր համար ընդունելի՞ այդ տարբերակը, և արդյոք ընդունելի չպե՞տք է լիներ ինքնորոշման հարցը, Մնացական Սաֆարյանն ասաց․ «Եթե ես ԱԳ փոխնախարար եմ, ուրեմն դա ինձ համար ընդունելի է»։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ