Երբ մենք ուսումնասիրում ենք Շառլ Միշելի հայտարարությունը, այնտեղ շատ հստակ քառակուսի մետրեր են ֆիքսված՝ 86,600 քառակուսի կմ, իսկ դա արդեն ենթադրություն չէ, դա արդեն Արցախն իր մեջ ներառող տարածք է։ Միշելի հայտարարությունը, ըստ էության, պետք է մեր հանրության համար նորություն չլինի, որովհետև մեր ոչ բարով-խերով վարչապետը բազմիցս տարբեր ձևերով, ակնարկներով, ուղիղ ասել է այդ մասին, և հանրությունը, ցավոք, չէր հավատում, երբ մենք՝ ընդդիմախոսներս, խոսում էինք, որ այո, նա պատրաստվում է Արցախը հանձնել, հանրությունն ինքն իրեն փորձում էր խաբել, որ ոչ, Նիկոլ Փաշինյանը նման բան չի անելու։
Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԴՅ-ական Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարությանը, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ տարածքով։
Հարցին՝ վստա՞հ է, որ հանրությունը չէր հավատում, Կյուրեղյանն ասաց․ «Երբ ես ասում եմ՝ հանրություն, ես չեմ ասում՝ 100 տոկոսով ոչ մեկը չէր հավատում։ Ավելի շատ ես զգացել եմ, որ այդ մարդիկ չէին ուզում հավատալ, և իրենք համոզված են, որ Նիկոլ Փաշինյանը նման դավաճանական քայլ չէր անի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե սկզբում հայտարարում էր, որ ինքը զոհերի գնաց, որովհետև վախեցավ, որ իրեն դավաճան կասեն, և որպեսզի դավաճան չասեն՝ պատերազմի հետևանքով զոհեր տվեց, որը կարող էր և չունենալ, վերջերս էլ կանգնեց ասաց՝ ուզում եք դավաճան ասեք, ուզում եք՝ մի ասեք․․․ Այսինքն՝ նա ընդունում է, որ ինքը դավաճան է, նա ընդունում է, որ իր արածը ազգայինին, պետականությանը դեմ է, բայց իր համար ինքն իր սահմանումներն է տվել»։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ