Այս օրերին ընկնելու հետևանքով վնասվածք ստանալու դեպքերի բուժման ծախսերը կփոխհատուցվեն․ Առողջապահության նախարար
22:42, 21 փետրվար 2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է․«Սիրելի´ հայրենակիցներ, այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Զգույշ և զգոն եղեք»: