ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով։
Հիշեցնենք, որ հաշվի առնելով եղանակային պայմանները և սպասվող տեղումները, դպրոցներում դասերը հետաձգվել էին՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։