Ձյան տեղումների առաջին օրը տեխնիկայի ուշացման հետևանքով եղել է ծանր խցանում, բայց խցանումների 80 տոկոսը պայմանավորված էին վթարներով, ինչը ամառային անվադողերով վարելու հետևանք է։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարգի աշխատանքի տրամաբանությունն է, որ մի թեթև իրար «քսելու» պատճառով ժամերով սպասել ու ստեղծել հերթեր։ Եւ մարդիկ մեղավոր չեն, այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։ Աղետ է այն առումով, որ ամեն իրար թեթև քսված մեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են»,- նշել է նա։