Հետևեք մեզ։

Երևանում վթարների պատճառով ճանապարհը փակ պահելու ժամկետ կսահմանվի 15 րոպեն, խախտողները կտուգանվեն

11:29, 24 փետրվար 2025
Երևանում վթարների պատճառով ճանապարհը փակ պահելու ժամկետ կսահմանվի 15 րոպեն, խախտողները կտուգանվեն

Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ նախատեսվում է փողոցի երթևեկելի մասը փակ պահելու համար առավելագույնը սահմանել 15 րոպե ժամանակ, նաև պատասխանատվություն կնախատեսվի նշված ժամկետից ավելի փողոցը փակ պահելու համար: Այդ մասին նախագծի մանրամասները քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

 

«Այն իրավիճակը, որ Երևան քաղաքում ունենք ամեն 10 կամ 20, կամ 30 հազար դրամ վնասի պատճառով, չափվում է արդեն տասնյակ, եթե ոչ 100 միլիոն դրամների ծախսով՝ վառելիքի, ժամանակի և նմանատիպ ռեսուրսների, որոնք արդեն մի 20-30 հազար դրամի պատճառով կորցնում ենք»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կարևորելով մայրաքաղաքում վթարների ժամանակ հետևանքները վերացնելու պայմանները խստացնելու նախագիծը:

Վերլուծական