Թմրանյութերի թեման շատ սահուն կերպով փակվեց ու բացվեց «աշոտիկ միտումնավոր օպերացիան»։
Այս մասին գրառում է արել պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայրը` Աստղիկ Գալեյանը.
«Հրապարակումս բաց եմ դնելու այսօր հատուկ այս խունտայի համար, ովքեր ինքնահաստատվում են իմ և մյուս ծնողների եթերների տակ։ Որ գրում եք` «դու մայր ես», պատասխանեմ. մայր եմ ու պատրաստ ձեր նմանին տասը մասի բաժանել, ով կասկածի իմ լավ մայր լինելու վրա, այնպիսի մայր եմ, որ ՏՂԱ եմ դաստիարակել, որը ձեր նմանի համար կյանքն է տվել, ցավոք սրտի, տղա, ով չի ենթարկվել նահանջ հրամանին ու չի թողել դիրքը։
Դուք էսօր քննադատում եք ինձ, ի՞նչն եք քննադատում, որ գեղեցկության սրահ գնալուց առաջ մեկ ամիս էլ տրամադրում եմ ինձ, ինչ է թե մազերիս ծայրից կտրեմ կամ ճերմակած մազերս ներկեմ։ Մայր եմ, ով զգեստապահարանը բացելիս չի կարողանում գտնել իր ուզած հագուստը, քանի որ բոլորը սև են ու մռայլ, մայր եմ, ով Եռաբլուրից բացի ոչ մի տեղ չի գնում, մայր եմ, ում ընտանիքը քանդեցին ձեր նման ժեխերը, և ով կկասկածի իմ մայր լինելու վրա սպասում եմ դեմ առ դեմ հանդիպման։ Ու ձեզ մի դրեք չափազանց հասկացողի տեղ ու դասեր մի տվեք «հարգիր քո տղայի շիրիմը», ուզում եմ ասել` ես չեմ համակերպվելու իմ ՈՐԴՈՒ չլինելու հետ, չեմ ներելու մարդասպանների կառավարությանը»։