Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ զոհված զինծառայողի ծնող Գայանե Մարտիրոսյանին տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր։ Նշենք, որ նրան ձերբակալել են Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու գործով։ Ուշ գիշերին քաղաքացիները շրջափակել էին ոստիկանության Շենգավիթի բաժինը, թույլ չտալով, որ նրան տեղափոխեն։
Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Երեկ գիշերվա հազարին տիկին Գայանեին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղափոխել են՝ հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել։
Այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փ.-ի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է։
ՀԳ. «Անհայտ» ճանապարհով ՀԺ-ի տրամադրության տակ հայտնված «հայտնի» տեսագրությունը դիտած մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մեքենայում այդ պահին եղել են միայն երկու անձ՝ տիկին Գայանեն (վարորդ) և Աշոտ Փ.-ն (ուղևոր): Վերջինս պնդում է, որ այդ պահին ինքն առևանգված է եղել»։