Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել Հանրապետության Նախագահին ուղղված հայտարարությամբ, որով առաջարկում է ստեղծել պաշտպանության պետական կոմիտե և այդ կազմում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին:« Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:
Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք Ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»:Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու», -ասել է Արթուր Թովմասյանը:
Հաջորդիվ ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին հարցն էր: Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից թեկնածու էր առաջադրվել Մարսել Պետրոսյանը:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով 20 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարսել Պետրոսյանն ընտրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
«Համաներման մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Նրա փոխանցմամբ՝ գլխադասային հանձնաժողովում օրինագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած գրավոր և բանավոր առաջարկություններն ընդունվել են: Օրինագիծը ընդունվել է միաձայն առաջին ընթերցմամբ:
Այնուհետև խորհրդարանը ընդունել է որոշում ՝«Համաներման մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման աշխատանքները շարունակել ժամը 17:45-ին:
Օրակարգի հաջորդ հարցը գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր,որը 28 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է որպես օրենք:
««Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020թ. մայիսի 21-ի ԱԺՈ-011-7 որոշման մեջ փոփոխութուններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանը: «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը հայտարարել է, որ խորհրդարանի 3 ընդդիմադիր խմբակցությունները օրենքի նախագծի քվեարկությանը չեն մասնակցելու:
Իսկ խորհրդարանը 23 կողմ ձայնով հավանություն է տվել նախագծին:
Օրակարգով սահմանված պատգամավորական հայտարարություններ չեն հնչել:
Նիստի աշխատանքները շարունակվել են օրվա երկրորդ կեսին՝ժամը 17:45-ին: Երկրորդ ընթերցման ներկայացված «Համաներման մասին» օրենքի նախագիծը ընդունվել է միաձայն: