22:00-ին Արշակունյաց պողոտա 24\1-ում գտնվող դատարանում քննվելու է 44- օրյա պատերազմի նահատակ Ժորայի մայրիկ Գայանեի համար ընտրված ապօրինի խափանման միջոցի բողոքարկման հարցը: Կարևոր է ժամը 22:00-ին լինել դատարանի մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով եւ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։
Նա ձերբակալված է Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգման գործով։