44-օրյա պատերազմի հերոսների ծնողները երկկողմանի փակել են Արշակունյաց պողոտան:
Այս մասին հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը տեղեկացնում է, որ պահանջը` անազատության մեջ գտնվող տիկին Գայանեի ազատ արձակումն է:
Նշենք, որ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգման գործով։ Քիչ առաջ ավարտվել է նրա ու Աշոտ Փաշինյանի առերեսումը։ Դատարանն այս պահին քննում է Գայանե Հակոբյանի (Մարտիրոսյան) ձերբակալության իրավարափության հարցը։
Նշենք, որ Գայանե Հակոբյանը նահատակված Ժորա Մարտիրոսյանի մայրն է։