Դատարանին խնդրել ենք զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի (Մարտիրոսյան) նկատմամբ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներ դիտարկել։
Այս մասին հայտնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը․ «Դատարանին խնդրել ենք դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից մեկը կամ միաժամանակ մի քանիսը կիրառելու հարցը։ Մասնավորապես՝ մենք խնդրել ենք դիտարկել՝
1) տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր)
2) վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը)
3) գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ)
4) երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)»։
Նշենք, որ դատարանը՝ դատավոր ժորա Չիչոյանի նախագահությամբ քննում է Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափության հարցը, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդությունը։ Նշենք, որ Հակոբյանը ձերբակալված է Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու գործով։