Ամերիկաբնակ հայ ռեփեր Սուպեր Սաքոն իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում լուսանկարներ է հրապարակել Կոմիտասի թանգարանից։
Թեև օրերս ռեփերը հրապարակումներ էր արել, որոնցից պարզ էր դառնում, որ նա Թուրքիայում էր, նրա մեքենան նկատվել է Կոմիտասի թանգարանի մերձակայքում։
Նշենք, որ օրերս Սուպեր Սաքոն հյուրընկալվել էր Հանրային ՀԸ-ի «Կերպարից դուրս» հաղորդաշարին, որի ընթացքում, անդրադառնալով «մուղամին» և հայ մեծանուն Կոմիտասին, ասել էր. «Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել ա, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ «ծռած» նոտաները, իրանց տհաճ ա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար, հետ ա եկել ու ջնջել էդ նոտաները։ Ես գիտեմ էդ պատմությունը։ Պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»: