Զոհված զինծառայողների ծնողները փակել են Արշակունյաց պողոտան։ Hayastan.news-ի թղթակցի փոխանցմամբ՝ քաղաքացիներն ու զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որպեսզի ազատ արձակվի 44-օրյա պատերազմին նահատակված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ով նախօրեին ձերբակալվել է Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգման գործով։
Ծնողները փակել են Արշակունյաց պողոտան, քանի որ դատարանը որոշել է Գայանե Հակոբյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հրապարակել վաղը` ժամը` 15:00-ին։
Միաժամանակ, վարորդներից մեկը ծնողներից պահանջել է բացել ճանապարհը, որպեսզի շարունակի երթևեկությունը։
Նշենք, որ դատավորը Ժորա Չիչոյանն է։
14։20
Արշակունյաց պողոտան երկկողմանի բաց է․