Քիչ առաջ Ձերբակալվածների պահման վայրում պաշտպան Ռուբեն Մելիքյանը տեսակցել է զոհված զինծառայողի մորը` Գայանե Հակոբյանին։ Նա հրաժարվել է դադարեցնել հացադուլը, ինքնազգացողությունը բավարար է։
Մելիքյանը հայտնել է, որ սպասում են դատարանի որոշմանը, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 15:00-ին։
Գայանե Հակոբյանը մեղադրվում է Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման գործով։
Այս պահին տիկին Գայանեին այցելում են ԱԺ պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը։