Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ աշխատանքի վայրում իրեն պայթուցիկի նմանվող ծանրոց են ուղարկել․ «Ոստիկանությունը հիմա ուսումնասիրում է»։
Ավելի ուշ Մարգարիտա Սիմոնյանը տեղեկացրել է, որ փաթեթում պայթուցիկ չի եղել։
«Ինձ ուղարկված ծանրոցը Հոնկոնգից է։ Պայթուցիկ սարքը չկար։ Բայց ասում են դա ինչ-որ «վիբրացիոն գնդակ» է։ Իսկ ինձ համար դա ինչ-որ մատիտատուփ է։ Իմ կյանքը գնալով ավելի հետաքրքիր է դառնում»,-գրել է նա։