Հետևեք մեզ։

Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածել, որ կալանավորելու են, քանի որ նպատակը նսեմացնելն է, եթե այս կալանքը ձեզ բավարարում է՝ վայելեք․ Ժաննա Ալեքսանյան

20:58, 20 մայիս 2023
Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածել, որ կալանավորելու են, քանի որ նպատակը նսեմացնելն է, եթե այս կալանքը ձեզ բավարարում է՝ վայելեք․ Ժաննա Ալեքսանյան

Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածել, որ կալանավորելու են, քանի որ նպատակը պատժելն ու նսեմացնելն է։ Գործը հարուցել էին, կարող էին առանց կալանքի քննություն կատարել, ինչը և ես ասում էի։

 

Այս մասին գրառում է արել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով Աշոտ Փաշինյանի գործով Գայանե Հակոբյանին կալանավորելուն։

«Մի պահ մտածում էի, որ որպես ծնողներ չպիտի ուզենան, որ իրենց որդու կենսագրության մեջ այս դրվագը մնա որպես խարան, բայց արագ հրաժարվեցի այդ մտքից, իրենք իրենց աբիդաները ունեն և պատժելու ցանկությունն ավելի մեծ է։ Իսկ այս օրերին խստագույնս դատապարտող գրառումները, շատ դեպքերում մոգոնված բարոյական քարոզով, ընդամենը նպաստեցին զոհված զինծառայողի մոր կալանավորմանը։ Չեմ կարծում, թե Հայաստանում կա մարդ, որը հավատում էր իրականացվող արդարադատությանը, այդ թվում նրանք, ովքեր անում էին այդ գրառումները։ Եվ մի բան էլ, նրանց համար, ովքեր կարծում են, որ այս ծնողները քաղաքական գործընթացի մաս են։ Հայաստանում բոլոր իշխանությունները, մասնավորապես ընդդիմությունը, փորձել է օգտագործել բանակում զավակներ կորցրած ծնողներին։ Այո, ինչ-որ պահի նրանք հայտնվել են այդ խմբերում, բայց կարճ ժամանակ անց հեռացել։ Հիմա, իհարկե իրավիճակն այլ է, պատերազմից հետո հազարավոր զոհեր ու լքված ընտանիքներ, բայց ընդհանուր է մի բան, նրանք պետությունից արդարություն ու արդարադատություն են ուզում, ուզում են, որ գնահատվեն իրենց զավակները, ուզում են նվազագույնը՝ ուշադրություն և չեն ստանում։ Եթե այս կալանքը ձեզ բավարարում է՝ վայելեք»։