Աշոտ Փաշինյանի գործով կալանավորված Գայանե Հակոբյանի դուստրը` Սոնա Մարտիրոսյանը, մոր կալանքից հետո գրառում է արել, որում ասվում է.
«Աշխարհում ոչ մեկ, ոչ մի ուժ այս եռյակին չի կարող իրարից բաժանել, այս Հզոր Ժորի քույրն եմ, անվախ ու քաջ մամայիս աղջիկն եմ, որովհետև մամաս մեզ դաստիարակել է իր ոգով, հերթն իմն է։
Ինձ նամակներ մի՛ գրեք ու մխիթարող բառեր մի՛ ասեք , ես դրա կարիքը չունեմ, ո՞նց կարելի է մխիթարել մի մարդու, ում լույս աշխարհ է բերել Գայանեն!!! Այս աշխարհում ամենահպարտն մարդն եմ, որովհետև երանելիություն է, հավատացեք, նման մայր ունենալը։
Ու անչափ շնորհակալ եմ բոլոր ծանոթ ու անծանոթ մարդանց, ովքեր մեր կողքին այդքան սրտացավ կանգնած էին, իսկ իմ Հզոր Մամաներին ու Պապաներին ուզում եմ ևս մեկ անգամ ասել` մեզ հաղթել չկա, որովհետև մեր մեջքի հետևում մեր տղերքն ու եղբայրներն են կանգնած, իսկ իրենք բոլորին ու ամեն ինչի են հաղթել»։