Ոչ, չեմ հորդորել։ Իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման կոչով դիմելու հնարավորությունից։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին ՝ արդյոք հորդորել է իր որդուն հրաժարվել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր դեմ բողոքից։
«Երբ ես նրա հետ զրուցում էի, նա ասում էր՝ ամբողջ նպատակն այն չէր, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Հիմա ես ոնց արձագանքեմ այդ փաստին, ես էլ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, պատասխան գործողություն անե՞մ, առևանգմանը առևանգմամբ պատասխանե՞մ։ Ասել է, որ դա անընդունելի է, նա ինձ ասեց՝ իմ ընկալմամբ սա է եղել քո քաղաքական գործունեութքյան պայքարի ամբողջ նպատակն ու իմաստը, որից հետո ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով նրան դիմել»,- ասաց Փաշինյանը։