Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսում հնչեց նաև Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատների հարցերը։
«Հարց առաջին․ ին՞չ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար և դավաճանական քաղաքականությքան արդյունքում։
Հարց երկրորդ․ ժամանակին դուք հայտարարեցինք, որ Արցախը հայաստան է և վերջ, ձեր իշխանությունը մեր որդիներին զորակոչեց բանակ, տարավ ձեր նշած Հայաստան Արցախը պաշտպանելու, 44-օրյա պատերազմում զոհվեցին մեր տղաները Հայաստան Արցախը պաշտպանելիս, այժմ դուք հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջան է, պարզապես նախկիններն էին մեզ խաբել։ Եթե Արցախը Ադրբեջան էր, ինչո՞ւ մեր որդիներին տարաք և սպանեցիք Ադրբեջանում»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կանդրադառնա հարցի վերջին հատվածին․
«ՀՀ ԶՈՒ և ԼՂ հարաբերությունների վերաբերյալ ես ոչ մի այլ որոշում չեմ կայացրել, բոլոր որոշումները կայացված են եղել շատ վաղուց, իմ որդին որպես կամավոր ծառայել է նաև ԼՂ-ում։ Մնացած մասերով հարցերին՝ ի պատասխան լրագրողների հարցերին պատասխանել եմ»։