Հետևեք մեզ։

Եթե ազատության մեջ մնար, ի՞նչ էր անում տիկին Գայանեն, սա վրեժխնդրություն է․ Իշխան Սաղաթելյան․ «Իրավունք»

10:18, 23 մայիս 2023
Եթե ազատության մեջ մնար, ի՞նչ էր անում տիկին Գայանեն,  սա վրեժխնդրություն է․ Իշխան Սաղաթելյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելը` Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին իբր առեւանգելու գործով, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերթական վրեժխնդրություն է համարում զոհված հերոս տղաների ծնողների նկատմամբ:

— Առնվազն կալանքի տանելը անբարոյականություն է, կա դատարան, թող գործը քննի, պրոցես տեղի ունենա, բայց ինչի՞ համար են տանում կալանքի: Սրանով է պայմանավորված մարդկանց արդարացի զայրույթը, եւ սա շատ բնական է: Ակնհայտ է, որ առեւանգում չի եղել: Բայց, ամեն դեպքում, եթե կան կասկածներ, թող քննությունը շարունակվի` առանց կալանքի: Եթե ազատության մեջ մնար, ի՞նչ էր անում տիկին Գայանեն, գործի ընթացքի վրա ի՞նչ ճնշում էր ունենալու: Հերոսի մայրը պետք է լինի ազատության մեջ: Էլի եմ ասում` սա վրեժխնդրություն է` պայմանավորված զոհվածների ծնողների վերջին շրջանի ակտիվ գործունեությամբ: Մենք տեսել ենք ե՛ւ Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանին ծառայող ստրուկների կեցվածքը, ե՛ւ դրանից առաջ բազմաթիվ դեպքեր... Սա այս շղթայի շարունակությունն է: Հայաստանում բոլոր ընդդիմադիր խմբերին, ուժերին, անհատներին, որոնք դիմադրության օջախներ են, օրվա իշխանությունն ամեն կերպ փորձում է ոչնչացնել, ամայացնել դաշտը, որպեսզի երկիրը տանի նոր կապիտուլյացիայի: Հայտնի է, որ այդ օրը մոտենում է:

— Ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը, որովհետեւ որոշակի քննադատություն կա, որ դանդաղում եք:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։