Տվյալ դեպքում որպես քեռի չեմ, որպես պատգամավոր եմ եւ չեմ ուզում որեւէ ձեւով միջամտեմ գործի նախաքննությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի «առեւանգման» գործին, հայտնում է News.am-ը։
Հարցին՝ Ձեզ չի՞ անհանգստացնում Աշոտի հետ կապված իրավիճակը, նա պատասխանեց. «Ոչ հրապարակային ես Աշոտի հետ խոսում եմ, զրուցում եմ, բայց քանի որ գործ ունենք իրավական գործընթացի հետ, չեմ ցանկանում որեւէ բան մեկնաբանել, որպեսզի ճնշում չգործադրվի»: