Հետևեք մեզ։

Ապացուցելը բոլորս հասկանում ենք, չէ՞, ես երդվյալ ատենակալների ֆորմատով կարող եմ ապացուցել, որ ես երբեք որևէ մեկին ՀՀ տարածքով միջանցք չեմ խոստացել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

18:44, 24 մայիս 2023

Ես անում եմ պատասխանատու հայտարարություն՝ ի լուր ամբողջ աշխարհի, և սա մենակ Հայաստանին չի վերաբերում։ Ես երդվյալ ատենակալների ֆորմատով կարող եմ ապացուցել, որ ես երբեք որևէ մեկին ՀՀ տարածքով միջանցք ո՛չ խոստացել եմ, ո՛չ էլ թույլ եմ տվել, որ տպավորություն ստեղծվի, որ նման բան կարող է մեզ համար լինել։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 

«Ես սա չեմ ասում ամբիոնից որպես քաղաքական հայտարարություն։ Ես ասում եմ, որ սա կարող եմ ապացուցել։ Ապացուցելը բոլորս հասկանում ենք, չէ՞, ինչ է նշանակում, որ դրան էլ առարկություն չի կարող լինել։ Այլ բան, որ կան նյութեր, որ ես պետք է իմ որոշմամբ ապագաղտնիացնեմ, բայց դե, հասկանում եք, դա մենակ ինձ հետ կապված չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ օրինակ, եթե իրենց ընդդիմադիր գործընկերները գան և քննիչ հանձնաժողովում ասեն՝ այ, ապացուցիր, ինքը մի քիչ կդիմադրի, բայց երբ ասեն՝ չէ, ինքն իր ձեռքով կապագաղտնիացնի և կապացուցի։