Դատարանի կողմից բավարարվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունները: ԵՊՀ դեկան Հ. Ս.-ի, ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի ու կաշառք տված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Դեկանի տեղակալ Ա. Ն.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հիշեցնենք, որ կաշառք ստանալու մեղադրանքով երեկ ձերբակալվել էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, երկու դասախոս և վերջիններիս կաշառք տված անձինք: