Հետևեք մեզ։

Հենո ջան, քո պատվին Հայաստանի դրոշը տեսնող իտալացիները գոռում էին՝ «Mikitaryan» ու դա աշխարհ արժեր. Եգանյան

10:00, 08 մայիս 2025
Հենո ջան, քո պատվին Հայաստանի դրոշը տեսնող իտալացիները գոռում էին՝ «Mikitaryan» ու դա աշխարհ արժեր. Եգանյան

Աննկարագրելի հպարտություն է աշխարհում ամենահայտնի ՀՀ քաղաքացուն հերթական անգամ տեսնելը: Ինքը նույն համեստ ու պարկեշտ Հենոն է, մեր համազգային գանձը: Այս մասին իր էջում գրել է ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի հետ:

Նա, նաեւ նշել է. «Շնորհակալություն քեզ Հեն ջան, քո պատվին Հայաստանի դրոշը տեսնող իտալացիք գոռում էին «Mikitaryan» ու դա աշխարհ արժեր: Իսկ քո հաղթանակները ու հատկապես մայիսի 31-ինը նույն էֆեկտն ունենա հայերիս համար, ինչ Տիգրան Պետրոսյանի` աշխարհի չեմպիոն դառնալը, որից հետո սկսվեց համազգային զարթոնք ու առաջընթաց բոլոր ուղղություններով:

Դեռ երկար մնաս էս բարձունքներին, դա մեզ օդի պես անհրաժեշտ է»:

Հիշեցնենք, որ իտալական «Ինտերը» նախօրեին 3-2 հաշվով հաղթել է իսպանական «Բարսելոնային» ու դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Վերլուծական